Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոռուպիացիայի դեմ պայքարի ներդրված մեխանիզմները լավ չեն աշխատում․ Մելիքյան
«Կարևոր է, որ մեր հանրային դաշտը, հանրային գործիչները, քաղաքական գործիչները այս թեման վերցնեն և լրջորեն սկսեն զբաղվել համակարգված ձևով, որովհետև մենք տեսնում ենք մեր հարգելի գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր ավագանու անդամ, բազմաթիվ այլ գործընկերներ, որոնք շատ ակտիվ հակակոռուպցիոն առանձին-առանձին գործունեություն են իրականացնում։ Սա որոշակի համակարգման, որոշակի ինֆորմացիայի մշակման կարիք ունի»,- այս մասին AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ներկայիս իշխանությունները իշխանության գալու համար իրենց կարևորագույն դրոշներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն էր համարում, սակայն որպես քաղաքացի՝ կարող է գնահատել, որ կոռուպցիոն վիճակը ոչ թե բարելավում, այլ՝ վատթարացում։
«Բոլոր հնարավոր ոլորտներում, հնարավոր և անհնարին ոլորտներում ենք այս խնդիրը տեսնում։ Եվ սա խնդիր է այն առումով, որ նրանք շարունակում են այդ դրոշը կրել, հանրությունը չի ստանում բավարար տեղեկատվություն այն դրսևորումների մասին, որոնք հենց էս մարդիկ են իրականացնում, որոնք այդ օրակարգով եկան իշխանության»,- ասաց Մելիքյանը։
Նա նաև նկատեց, որ կոռուպիացիայի դեմ պայքարի ներդրված մեխանիզմները լավ չեն աշխատում։
Ըստ Մելիքյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը և այլն առհասարակ այս ոլորտը առաջին հերթին գաղափարական բաղադրիչ ունի։
«Արդյո՞ք մեր կրթական համակարգում բավարար չափով հակակոռուպցիոն կրթություն ենք տալիս, մեր երեխաներն արդյո՞ք դա համարում են վատ բան, թե՞ ոչ։ Ընկալո՞ւմ են սա՝ ի՞նչ է, ընկալո՞ւմ են, որ եթե հանրային պաշտոնյա ես կամ դասարանի ավագ, որևէ բան ես անում քո մասնավոր շահից ելնելով, այլ ոչ թե ընդհանուրի, ապա սա կոռուպցիայի դրսևորում է»։