Նարեկ Սամսոնյանին սայլակով բերեցին դատարան
Իրավունք
16:51 29/01/2026
Հայաստան

Նարեկ Սամսոնյանին սայլակով բերեցին դատարան

 «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից բերել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայր, որտեղ կայանալու է իր և փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ ՔԿՀ-ում Նարեկ Սամսոնյանը 15 օր հացադուլի մեջ գտնվելուց հետ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ 

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարաձգեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։  Դատարանի որոշումից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին՝ խայտառակ դատավարությունը դադարեցնելու պահանջով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder