Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռեժիմը փորձում է ամեն կերպ արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մաքսիմալ վնաս տա Նարեկ Սամսոնյանին. Ֆիդանյան
«Միջազգայն կառույցների մոտ բողոքի միջոցառումներ ենք իրականացրել, նամակներ հանձնել կապված ապօրինի կալանավորումների հետ։ ԵՄ-ից եղել է որոշակի արձագանք, որն, ըստ էության ոչինչ չասող արձագանքն էր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց AntiFake կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը։
Ըստ նրա, արևմտյան կառույցների նման վարքագիծը զարմանալի չէ։
«Տեսնում ենք, որ արևմտյան կառույցները շարժվում են ոչ թե ժողովրդավարական արժեքներով, այլ քաղաքական ռեալ պոլիտիկի տրամաբանությամբ, որը միտված է նրանց աշխարհաքաղաքական նպատակներն այս տարածաշրջանում իրականացնելուն։
Այդ նպատակներին հասնելու համար, ըստ էության, փորձը ցույց է տալիս, պատրաստ են աչք փակել Հայաստանում ռեժիմի կողմից մարդկանց խոսքի համար բանտեր նետելու վրա»,- ասաց Ֆիդանյանը։
Խոսելով Նարեկ Սամոնյանի, ով արդեն 15 օր հացադուլի մեջ է, նախօրիեն ԲԿ տեղափոխելու, այնուհետև կրկին ՔԿՀ տեղափոխելու մասին, Ֆիդանյանն ասաց. «Ռեժիմը փորձ է անում ամեն կերպ արհեստական խոչընդոտներ ստեղծել, որպեսզի մաքսիմալ վնաս տան»։
Մանրամասն՝ տեսանյութում։