Ներքաղաքական առումով Հայաստանում ունիկալ, բացառիկ իրավիճակ է, ինչը ընդդիմադիր հատվածին հնարավորություններ է ընձեռում. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
11:52 29/01/2026
Հայաստան

Ներքաղաքական առումով Հայաստանում ունիկալ, բացառիկ իրավիճակ է, ինչը ընդդիմադիր հատվածին հնարավորություններ է ընձեռում. Ռոբերտ Քոչարյան

«Ներքաղաքական առումով Հայաստանում ունիկալ վիճակ է։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ ներքաղաքական պայքարի մեջ հարցերը լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարա՞տ, թե՞ Արագած, ընդհանրապես խոսք չի գնացել ազգային ինքնությունը, եկեղեցու միասնությունը պաշտպանելու մասին։ Այս վիճակն ունիկալ է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա գնահատմամբ, այս իրավիճակում ընդդիմադիր դաշտի տարբեր բևեռների, ուժերի ներկայացուցիչների խոսույթը ֆունդամենտալ հարցերի շուրջ նույնն է, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր հատվածի համար կա բավականին լուրջ դաշտ համագործակցության, թեզերի սինխրոնիզացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի առումով։

«Սա բացառիկ իրավիճակ է, սա լավատեսություն է հաղորդում այն հանգամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ հիմնարար հարցերի շուրջ մոտեցումները նույնն են»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ներքաղաքական առումով Հայաստանում ունիկալ, բացառիկ իրավիճակ է, ինչը ընդդիմադիր հատվածին հնարավորություններ է ընձեռում. Ռոբերտ Քոչարյան