Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց
Իրավունք
19:13 30/01/2026
Հայաստան

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

Արմավիրի մարզի դատարանը Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ապօրինի որոշում է կայացվել։

Հիշեցնենք, որ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder