Հետաքրքիր է՝ 2000թ․-ի հրամանը ստորագրած Նավասարդ Կճոյանն ասելիք չունի՞ Սուրեն Պապիկյանի այս որոշման վերաբերյալ
Քաղաքական
20:06 30/01/2026
Հայաստան

Հետաքրքիր է՝ 2000թ․-ի հրամանը ստորագրած Նավասարդ Կճոյանն ասելիք չունի՞ Սուրեն Պապիկյանի այս որոշման վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 728 հրամանը, որը ՀՀ ԶՈՒ-ում  Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին է և որով կանոնակարգվում են ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայությունն ու  գնդերեցների գործունեությունը, 2000 թ․-ին ստորագրել է նաև արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը։ 

Նիկոլ Փաշինյանի կողմն անցած, տիրադավ գնահատականի արժանացած Նավասարդ Կճոյանը, որը միացել է Փաշինյանի հակաեկեղեցական արշավին,  հետաքրքիր է՝  ասելիք չունի՞  Պապիկյան Սուրենի այս  որոշման վերաբերյալ, թե կպահպանի լռություն։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սուրեն Պապիկյանի հրամանով չեղարկվել է դեռ 2000 թվականից ուժի մեջ եղած ՊՆ նախարարի հրամանը։  Պապիկյանի որոշման հրամանի համաձայն՝ փետրվարի 1-ից այլևս մեր զինված ուժերում չի լինելու հոգևոր ծառայությունը, հոգևոր առաջնորդությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder