Բերքաբերի բնակիչը թմրամիջոցը պահել է տանիքում
Իրավունք
18:00 30/01/2026
Հայաստան

Բերքաբերի բնակիչը թմրամիջոցը պահել է տանիքում

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բերքաբեր գյուղի 47-ամյա բնակիչը թմրամիջոց է պատրաստում և պահում:

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, վարչություն հրավիրված 47-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ պահում է հողամասում աճեցրած կանեփից պատրաստած թմրանյութ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 47-ամյա տղամարդու առանձնատան տանիքում և անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 183,54 գրամ զանգված:
Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder