Կառավարությունը թվային մանիպուլյացիայով խաբում է խեղճ Պողոսին՝ տնտեսական ցուցանիշների խայտառակ անկումը ներկայացնելով աճ
Տնտեսություն
15:06 30/01/2026
Հայաստան

Կառավարությունը թվային մանիպուլյացիայով խաբում է խեղճ Պողոսին՝ տնտեսական ցուցանիշների խայտառակ անկումը ներկայացնելով աճ

Կառավարությունը ֆեյսբուքյան էջում հպարտությամբ հրապարակել է 2025 թ միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրությունը, որում ասվում է.

«2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 23.4%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

Արդյունաբերությունն աճել է 38.6%, շինարարություն՝ 20.5%, ծառայություններ՝ 6.9%, առևտրի շրջանառություն՝ 3․2%։

2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32%-ով. արտահանումն աճել է 34.3%-ով, իսկ ներմուծումը՝ 30.4%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.3%»։

Պարզվում է, որ կառավարությունը հերթական մանիպուլյացիայի է դիմում՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսի և 2024 թ. նույն ամսի համեմատականները ներկայացնելով։ Իրականում այսօր ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դատնում, որ ողջ 2025 թվականի ընթացքում տնտեսական աճը կազմել է 9.1%։ արդյունաբերական աճը ոչ թե 38.6 % է, այլ ընդամենը 4.7 %, շինարարության ծավալը՝ 20.2%։ Իսկ ահա ծառայությունների ծավալն ավելին է քան ներկայացված 6.9%-ը՝ կազմելով 20.2% աճ, առևտրի շրջանառությունն ավելի քիչ է՝ 3%։ Ավելի խայտառակ է պատկերը արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Ներկայացված դեկտեմբերի 32% աճի փոխարեն իրականում ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է 29 % անկում,  արտահանումը 34.3% աճի փոխարեն գրանցել է  37% անկում, ներմուծումը ներկայացված 30.4 % աճի փոխարեն 23.6% անկում է գրանցել։

Բայց դե  աղքատ պողոսը որտեղից իմանա ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքի տեղը, որ մանր տառերով իրական ցուցանիշներին ծանոթանալով հասկանա, թե կառավարությունն ինչպես է մանիպուլյացնում թվերով և խաբում իրեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը թվային մանիպուլյացիայով խաբում է խեղճ Պողոսին՝ տնտեսական ցուցանիշների խայտառակ անկումը ներկայացնելով աճ