Հունվարի 31-ին 7321 դիմորդ քննություն կհանձնի «Օտար լեզուներ»-ից, ամենաշատը՝ «Անգլերեն»
Կրթություն, գիտություն
16:46 30/01/2026
Հայաստան

Հունվարի 31-ին 7321 դիմորդ քննություն կհանձնի «Օտար լեզուներ»-ից, ամենաշատը՝ «Անգլերեն»

Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկել է 2026/2027 ուստարվա միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվել է 12 538 դիմորդ․

Հունվարի 31-ին դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ» առարկայից։ Ձևավորվել է  53 քննական կենտրոն՝ 19 Երևանում, 34-ը՝ մարզերում։  Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ հայտագրվել է 7321 դիմորդ՝ 2651-ը Երևանում,  4670-ը՝ մարզերում։ Նրանցից 7223-ը  կհանձնի քննություն «Անգլերեն» առարկայից, 55-ը՝ «Գերմաներեն», 39-ը՝ «Ֆրանսերեն», 3-ը՝ «Իսպաներեն», 1-ը՝ «Իտալերեն»։ 

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը, հնարավոր է բողոքարկել քննության 6-րդ օրը մինչև ժամը 18.00-ն։

Փետրվարի 1-ին դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Ձևավորվելու է 17 քննական կենտրոն, որոնցից 6-ը Երևանում, 11-ը՝ մարզերում։ 

Միասնական քննությանը «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից մասնակցելու է 1749 դիմորդ, որից 1670-ը հանձնելու է քննություն «Կենսաբանություն» առարկայից, 79-ը՝ «Աշխարհագրություն»։ 

2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 24-ից փետրվարի 8-ը։ Արդեն հաջորդ շաբաթ և կիրակի օրերին դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա», «Քիմիա» և «Հայոց պատմություն» առարկաներից։  
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունվարի 31-ին 7321 դիմորդ քննություն կհանձնի «Օտար լեզուներ»-ից, ամենաշատը՝ «Անգլերեն»