Անձեռոցիկի արտադրամասում բռնկված խոշոր հրդեհը կարողացել են մարել այսօր
Հասարակություն
12:30 30/01/2026
Հայաստան

Անձեռոցիկի արտադրամասում բռնկված խոշոր հրդեհը կարողացել են մարել այսօր

Երևան քաղաքի Շերամի փողոցում ժամը 14։15-ին մոտ բռնկված խոշոր հրդեհը դեպքի վայրում աշխատող մի քանի տասնյակ հրշեջներին հաջողվել է մարել միայն այսօր՝ հունվարի 30-ին ժամը 11։04-ին։ Հրդեհը մեկուսացվել էր երեկ ուշ երեկոյան՝  ժամը 23։10-ին։

Հիշեցնենք որ, նշված հասցեում բռնկված հրդեհը մարելու նպատակով հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։








Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անձեռոցիկի արտադրամասում բռնկված խոշոր հրդեհը կարողացել են մարել այսօր