Երևանում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ
Հասարակություն
08:52 31/01/2026
Հայաստան

Երևանում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

Հունվարի 31-ին, ժամը 00։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ