Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչո՞ւ է ՌՈ մեքենան հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի մեկնաբանությունը
«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,– Panorama.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ռազմական ոստիկանության մեքենան հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը քիչ առաջ ահազանգել էր, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։
«Հիշեցնենք,որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը լուծարվում է է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը։