Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում ձյան շերտի հաստությունը գերազանցել է 1956 թվականի ռեկորդը
Մոսկվայում ձյան ծածկույթի հաստությունը հասել էր 61 սմ։ ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնից։
Հունվարի 26-ի երեկոյան Մոսկվայում և Մոսկվայի մարզում առատ ձյուն է տեղացել, որը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել է մինչև հունվարի 29-ի երեկոն, իսկ տարածաշրջանի որոշ հատվածներում՝ մինչև հունվարի 30-ի գիշերը։
Օդերևութաբանները նշում են, որ հունվարը Մոսկվայում ցուրտ էր և անսովոր ձնառատ։
ura.news-ի հաղորդմամբ, Մոսկվան հայտնվել է ձյան անոմալիայի մեջ. 2026 թվականի առաջին ամիսը գերազանցել է երկու պատմական ռեկորդ։ Հիդրոմետոլոգիական կենտրոնի տվյալներով, հունվարի 29-ի առավոտյան ձյան շերտի հաստությունը հասել է 62 սմ-ի՝ 5 սմ-ով գերազանցելով 1956 թվականին սահմանված 70-ամյա ռեկորդը։ Ըստ Մոսկվայի պետական համալսարանի տվյալների, երեք օրվա ընթացքում մայրաքաղաքում տեղացել է ամսական տեղումների 57%-ը, ինչը այս հունվարը դարձնում է 203 տարվա ընթացքում ամենաձյունառատը։


