Հրազդանում բախվել են չորս մեքենաներ
Հասարակություն
16:43 31/01/2026
Հայաստան

Հրազդանում բախվել են չորս մեքենաներ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  հունվարի 31-ին, ժամը 14։40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում բախվել են «Mercedes-Benz», «Nissan», «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առկա է գազի արտահոսք: 

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրազդանում բախվել են չորս մեքենաներ