Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
10:18 31/01/2026
Հայաստան

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում