Եվրոպայից ասում են՝ Թրամփը համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
Քաղաքական
13:33 31/01/2026
Աշխարհ

Եվրոպայից ասում են՝ Թրամփը համաձայնել է Ռուսաստանի պահանջներին

«Խաղաղության խորհուրդը» ստեղծելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «այո» ասաց բազմաբևեռ աշխարհին, որը տարիներ շարունակ պահանջում էին Ռուսաստանը և Չինաստանը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung թերթը։

««Խաղաղության խորհուրդը» ստեղծելով՝ Թրամփը ճանաչում է բազմաբևեռ աշխարհը, որը տարիներ շարունակ պահանջում էին Չինաստանն ու Ռուսաստանը։ Թրամփը ասում է «այո», և դա պարզապես խոսք չէ։ Սա տեկտոնական տեղաշարժ է, բարոյական գերազանցության վրա հիմնված համընդհանուր կարգի մերժում։ Սա իշխանության բացառիկ ոլորտների ճանաչում է, վերադարձ այն աշխարհին, որտեղ առաջատար տերությունները չեն ձևացնում, թե ամեն ինչ արժեքների մասին է, այլ բացահայտ հայտարարում են. «Ահա մեր ազդեցությունը, ահա ձերը, և նրանց միջև առևտուր կա»», - գրում է Berliner Zeitung թերթը։

Լրագրողը նշում է, որ ամերիկացիները չեն թաղում «բարոյական առաջնորդության պահանջը», որը Վաշինգտոնը «պաշտպանել է տասնամյակներ շարունակ», այլ «դեն են նետում այն՝ ինչպես չափազանց ծանր վերարկու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder