Էս երկրում հանցագործներ չկա՞ն։ Մենք պե՞տք է ՔԿ դուռը բացենք ու ներս մտնենք. Տեր Մովսես քահանա
Իրավունք
17:21 31/01/2026
Հայաստան

Էս երկրում հանցագործներ չկա՞ն։ Մենք պե՞տք է ՔԿ դուռը բացենք ու ներս մտնենք. Տեր Մովսես քահանա

Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Տեր Մովսես քահանա Սահակյանը ՔԿ է կանչվել որպես մեղադրյալ։

«Չեմ կարող որոշ մանրամասնություններ ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք են։ Եթե մեր փաստաբանները ինչ-որ բան ճիշտ կգտնեն հրապարակելու, իրենք կհրապարակեն»,-ասաց նա ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում։

Քահանան ասաց, իր լիազարությունների շրջանակում են նիստերի կազմակերպումը, արձանագրությունների կազմումը, սակայն ինքը որևէ կերպ չի մասնակցում որոշումների ընդունմանը։

«Ես որոշում կայացնող չեմ, ես որոշում չեմ կայացնում, որևէ կերպ իմ ձայնն այնտեղ չի լսվում, ես չեմ խոսում։ Գործի հետ կապված մանրամասնություններին անդրադառնալ չեմ կարող»,-ասաց Տեր Մովսես քահանա Սահակյանը։

Նա ասաց՝ իր համար պարզ է, թե ինչու են իրեն ՔԿ կանչել, սակայն ասել չի կարող։ Իր գնահատմամաբ, հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց է։

«Ցավոք սրտի մի բան պետք է արձանագրեմ։ Այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներն այս դուռը բացեցին, ներս մտան ու դուրս եկան, ուղղակի աբսուրդ է։ Էս երկրում հանցագործներ չկա՞ն։ Մենք պե՞տք է այս դուռը բացենք ու ներս մտնենք։ Միքայել Սրբազանը պիտի հա՞ր մտներ ներս, մենք պիտի. Մտնենք, Արագածոտնի թեմի քահանաները պիտի գային... Էս երկրում ուրիշ հանցագործություն չկա՞, բացի եկեղեցական լինելուց։ Ինձ համար զավեշտ է, ցավ եմ ապրում, որ փոխարեն մենք ջանքեր ներդնենք միասնականություն, միակամություն ներդնելու, սեր քարոզելու, սեր տարածելու, մենք ընկել ենք մի իրավիճակում, որ չենք կարողանում հոգևոր ծառայություն իրականացնել»,-հարց հնչեցրեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder