Խայտառակ վիճակ, ցուրտ սենյակներ, սխալ թեստեր ու արտագրող դիմորդներ. ԳԹԿ-ն մեղադրանքների ու քննադատությունների թիրախում
Կրթություն, գիտություն
20:11 31/01/2026
Հայաստան

Խայտառակ վիճակ, ցուրտ սենյակներ, սխալ թեստեր ու արտագրող դիմորդներ. ԳԹԿ-ն մեղադրանքների ու քննադատությունների թիրախում

ԳԹԿ վերջին հայտարարությունը ոչ թե հարթեցրել է իրավիճակը, այլ նոր կրքեր բորբոքել։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ դիմորդներ ու նրանց հարազատներ մեղադրում են ԳԹԿ-ին թեստերը պատշաճ չստուգելու համար, ինչի հետևանքով դիմորդներն են ստիպված եղել բարձրաձայնել դրանց մասին։ Ստեղծված աժիոտաժի պատճառով տուժել են ոչ միայն այն դիմորդները, որոնց ընկել են տպագրական սխալ պարունակող 2-րդ և 4-րդ տարբերակները, այլև մյուսները։

Ներկայացնում ենք այդ մեղադրանքներից, քննադատություններից մի քանիսը.

«Այդ խայտառակ վիճակը ստեղծվել է ԳԹԿ -ի կողմից»։

«Քննությունը պետք է վերահանձնեն բոլոր դիմորդները ` անկախ տարբերակից»։

«Հարգելի’ Գնահատման Թեստավորման Կենտրոն,

մի՞թե ձեզանից այդչափ ջանք էր պահանջվում ևս մեկ անգամ վերանայել միասնական քննության թեստերը,փոխարենը քննության ժամանակ խուսափել փնթի իրավիճակներից և չներակայցնել այլ դիմորդի աշխատած թեստի պատճենը( դե գրեք էլի հիմա էդպեսա ստացվել,մենք ոչինչ չենք կարող անել)այդպես էլ այսօր չհասկացա միասնական քննության էի մասնակցում,թե՞ ծաղրանքի։Մի’ եղեք այդչափ անպատասխանատու»։

«Համամիտ եմ նշված կարծիքների հետ, անընդհատ խանգարել, շեղել են դիմորդներին։ Ժամանակ էլ չեն ավելացրել։ 5 րոպեն մեկ հայտարարություն արել, նայեք այս հարցը կա՞,այն հարցը կա՞ թեսթում։ Վանաձորի 16 դպրոցում ժամանակ չեն տրամադրել և անընդհատ խանգարել են»։

«Առանց այդ էլ լարվածությունը շատ մեծ էր երեխեքի մոտ, ու ձեր փնթիության արդյունքում մենք ծնողներս ու մեր երեխաները նորից նույն սթրեսի մեջ ենք»։

«Ես էլ եմ պահանջում,որ նոր քննություն նշանակվի ու բոլոր 4 տարբերակներից ովքեր ուզենան մասնակցեն։Իսկական խառնաշփոթ է եղել,ոչ ոչ չի կենտրոնացել»։

«Այսօրվա անգլերենի քննությունը խայտառակություն է եղել։ Ինչպես կարելի է նման ձևով կազմակերպել քննությունը։ Ավելորդ լարվածության մեջ պահել երեխաներին։ Պահանջում ենք չեղարկել կամ ուրիշ լուծում առաջարկեք»։

«Հարգելի ԳԹԿ,

հաշվի առնելով տվյալ բացթողումը, որը փոքր չէր, հաջորդիվ ուշադրություն կդարձնեք՝

Պատշաճ ստուգում՝ մինչ քննասենյակ մտնելը,

Քննասենյակների ջեռուցում,

Դիմորդի հետ վարվելաձևի բարձր մակարդակ,

Թեստերի դիմորդի մակարդակի կազմում, ոչ թե՝ մասնագետի:

Փորձեք չկոտրել այն դիմորդներին, որոնք իսկապես ունեն գիտելիք և ձգտում»։

«Ձեր սխալի պատճառով պիտի երկրորդ հնարավորություն տրվի բոլորին՝ անկախ տարբերակից, քանի որ առաջացած աղմուկից ու խառնաշփոթից տուժել են բոլոր դիմորդները»։

«Քննական կենտրոններում հսկողությունը խստացրեք, ով ցանկանում արտագրում է, իսկ հսկիչները անգամ նկատողություն չեն անում»։

«Շատ վատ են աշխատել, ամբողջ դասարանում աղմուկ, խառնաշփոթ վիճակ էր, հանձնաժողովի նախագահի և անդամների վատ պահվածքը։ Էլ չեմ ասում ուր էր իրենց կամեռաները։ Պետք բողոքարկել։Մեր երեխաներին հերիք է սթրեսի ենթարկեն»։

«Վանաձորի թիվ 16 դպրոցում չի հատկացվել հավելյալ ժամանակ»։

«Խմբասենյակներում այնքան աղմուկ է եղել որ երեխաները չեն կարողացել կենտրոնանալ, սա ինչ անհարգալից վերաբերմունք է դիմորդի նկատմամբ չեմ հասկանում, քննության ասվածը մեկ այլ բան է ոչ թե այս խայտառակությունը։Գնալով կրթության որակը ընկնում է...»։

«Քննասենյակում էլ շատ ցուրտ է եղել»։

«Պահանջում ենք չեղյալ համարել այս խայտառակությունը»։

«Գոնե մի ստե՛ք։ Ինչ լրացուցիչ ժամանակ։ Չարենցավանի 6-րդ դպրոցում 2-րդ տարբերակ գրողներին ոչ մի լրացուցիչ րոպե չի տրվել»։

«Հարգելի ԳԹԿ-ի աշխատակազմ, ուշադրություն դարձրեք թեստերին, քննասենյակների ջեռուցմանը, քննասենյակում լռության ապահովմանը, աշխատակիցները չէին զգուշացնում ինչքան ժամանակ է անցել քննությունից միայն վերջին 30 րոպեն զգուշացրին։Ձեր իսկ պատճառով մեզ 2 անգամ նոր տպված տարբերակ տվեցին արդյունքում և տպվածը և թեստինը նույնն էին և ավելորդ լարվածություն տվեց այդ ամենը։Քննասենյակներում և հայոց լեզվի և անգլերենի քննությանը չկային տեսախցիկներ։Տվեք 2-րդ ձևաթուղթ, եթե իսկապես դրա կարիքը ունի դիմորդը։Աղմուկի պատճառով տուժել են նաև 1 և 3 տարբերակները։Եթե դուք դեկտեմբերից մինչ հունվար չեք կարողացել պատշաճ կազմակերպել արդյո՞ք կարող եք ավելի կարճ ժամանակահատվածում կազմակերպել ևս մեկ քննություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder