Անգլերենի քննության երկու թեստերում տպագրական սխալներ են եղել
Կրթություն, գիտություն
15:11 31/01/2026
Հայաստան

Անգլերենի քննության երկու թեստերում տպագրական սխալներ են եղել

«Այսօր` 31.01.2026- ին Օտար լեզուների, մասնավորապես Անգլերենի քննության Գավառի քննական կենտրոններում 2,3,8-րդ դպրոցներում, Երկրոդր և չորրորդ տարբերակի թեստերի մեջ եղել է տպագրական սխալ, երեխաները հայտնում են իրենց դժգոհությունները»,-ահազանգում են Գավառից։

ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը, արձագանքելով տեղեկատվությանը, հայտնել է.

«Միայն այդ կենտրոնում չէ, որ եղել է։ 2֊րդ և 4֊րդ տարբերակներում տպագրական սխալ է եղել։ Թեստերը հավաքվել են, և քիչ հետո բաժանվել են նորերը։ Այդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Որևէ խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ այսօր բուհերի ընդունելության միասնական քննությունների 2026 թվականի 1-ին փուլի հերթական՝ 3-րդ քննական օրն է: 7321 դիմորդ, որից 2651-ը Երևանում և 4670-ը մարզերում, օտար լեզու այսօր հանձնում են քննություն: Երևանում 2651-ից անգլերեն է հայտագրել 2616-ը, գերմաներեն՝ 11-ը, ֆրանսերեն՝ 20-ը, իսպաներեն՝ 3-ը և իտալերեն՝ 1 դիմորդ: Մարզերի 4670-դիմորդից 4607-ը անգերեն է հանձնելու, 44-ը՝ գերմաներեն, 19-ը՝ ֆրանսերեն: Քննությանը հատկացվում է 2,5 ժամ՝ մեկնարկը 11.30-ին է, ավարտը՝ 14.00: Դրանից մի քանի ժամ անց ԳԹԿ-ն կհապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները, իսկ գնահատականների մասին հաղորդագրություն քննության 5-րդ օրը դիմորդները կստանան իրենց էլէկտրոնային հասցեներին: Բողոքարկումը՝ 6-րդ օրը, առցանց:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անգլերենի քննության երկու թեստերում տպագրական սխալներ են եղել