Վստահեցնում եմ՝ էդ տեղերից ադրբեջանական ԶՈւ-ն մոտ ապագայում դուրս է գալու. Վարդենիսցի ՔՊ-ական ավագանի
Քաղաքական
12:30 01/02/2026
Հայաստան

Վստահեցնում եմ՝ էդ տեղերից ադրբեջանական ԶՈւ-ն մոտ ապագայում դուրս է գալու. Վարդենիսցի ՔՊ-ական ավագանի

«Խաղաղ ենք, որ զինվորներն ավելի ապահով են, ավելի բարեկեցիկ վիճակում են կանգնած»,- ասաց ՔՊ-ական Արամ Մելքոնյանը՝ ով Վարդենիսից հասել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնք՝ Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցելու։

Նա վստահեցրեց, որ Վարդենիսում սահմանամերձ գյուղերի բնակիչները հանգիստ բարեկեցիկ են ապրում, պետության միջոցներով տներ են կառուցվում նաև իրենք՝ ավագանու անդամներն են այդ գյուղերում տներ կառուցում;

Արձագանքելով դիտարկմանը Վարդենիսի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից օկուպաված տարածքներում ադրբեջանցին ամրաշինական աշխատանքներ է տանում՝ Մելքոնյանն ասել է. «Վստահեցնում եմ՝ էդ տեղերից դուրս են գալու, երբ սահմանազատումը տեղափոխվի մեր տարածաշրջան, դա տեղի է ունենալու մոտ ապագայում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder