Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ
Իրանի խորհրդարանը ԵՄ անդամ պետությունների զինված ուժերը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հակազդեցությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան՝ եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքները կընկնեն ԵՄ-ի վրա»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ նրա խոսքերն է մեջբերել IRIB լրատվական գործակալությունը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ դաշինքը լուրջ ռազմավարական սխալ է թույլ տվել։ Նա կարծում է, որ Եվրոպան բորբոքում է ճգնաժամի կրակը։
Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել նաև Գերմանիայի դեսպան Ակսել Դիթմանին՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ ԻՀՊԿ-ի մասին արված արտահայտություններից հետո։ Նա ափսոսանք է հայտնել, որ ԵՄ որոշ երկրներ պատրաստ չեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը համարել ահաբեկչական կազմակերպություն և նշել է Բեռլինի ցանկությունը՝ Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու։