Հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն. Սարգիս Կարապետյան
Քաղաքական
20:50 01/02/2026
Հայաստան

Հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն. Սարգիս Կարապետյան

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք երեկ նայել են մեր փոդքասթն ամբողջությամբ և մակերեսային դատողություններ չեն արել»,-ուղիղ եթերում հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը՝ անդրադառնալով նախորդ օրը փոդքասթի ժամանակ հնչեցրած իր այն մտքին, որ որևէ կին Հայաստանում չպետք է մնա չբավարարված՝ դա կապելով նաև դեմոգրաֆիական խնդրի հետ։

Նրա խոսքով՝ առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանը, լինելու է «Մեր ձևով» շարժման գլխավոր նպատակը։

«Մենք քննարկել ենք այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, բայց իմ կարծիքով ամենակարևորն են»,- ասաց կրտսեր Կարապետյանը։

Նրա կարծիքով միշտ քննարկում են արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին։

«Փոդքասթի ժամանակ մենք խոսել ենք, որ, ըստ սոցիոլոգիայի, նարկոմանիայի, դեպրեսիայի, խաղամոլության ցուցանիշները ավելացել են փոքրիկ խմբակի ժամանակ։ Մեր ժողովուրդը քանդվում է ներսից»,- ասաց Սարգիս Կարապետյանը։

Հարց տալով, թե՝ հայհոյող կինը նորմա՞լ է՝ գործարարի որդին հավելե. «Այս փոքրիկ խմբակի կողմից ոչ մի բան չի արվում այս խնդիրները լուծելու համար։ Հակառակը, ձեռնտու է իրենց, ինչքան մարդիկ թաղված են պրոբլեմների մեջ, այնքան քիչ են մտածում իրական խնդիրների մասին։

Մի հարց տամ, ժողովուրդ ջան, փոքրիկ խմբակին՝ հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն։

Առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանը բոլոր իմաստներով լինելու է մեր գլխավոր նպատակը։ Առանց հոգեպես, ֆիզիկապես և բարոյապես առողջ հասարակության, ուժեղ Հայաստան չի կարող լինել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա ձեզ ներվայնացրեց իմ ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ ես խոսում եմ խնդիրների մասին բարձրաձայն. Սարգիս Կարապետյան