Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նյու Դելիի համար Հայաստանի առնչությամբ գլխավոր հարցը շարունակում է լինել այն, թե Երևանը որքանով է սուբյեկտային. Քաղաքական վերլուծաբան
«Հայաստանի է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Հայ-հնդկական ռազմա-տեխնիկական գործակցությունն իհարկե հայտնի է, 2021 թվականից հետո Հնդկաստանը ըստ էության Հայաստանի այսպես ասած հիմնական գործընկերն է այդ իմաստով, համենայն դեպս դատելով մամուլում եղած հրապարակումների տրամաբանությունից»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա մանրամասնում է.
«Այստեղ իհարկե առավել կարեւոր է այցի քաղաքական, կամ ռազմա-քաղաքական կոմպոնենտը: Այցը տեղի է ունենում ռեգիոնում լարվածության նկատելի աճի ֆոնին, որ կա մասնավորապես Իրանի շուրջ, ինչը Հնդկաստանի համար եւս էական հարց է:
Միաժամանակ, մի քանի օր առաջ ստորագրվեց ԵՄ-ՀՆդկաստան առեւտրային մեծ համաձայնագիր, որն իհարկե բնույթով ռազմական գործարք չէ, սակայն քաղաքական բաղադրիչը իհարկե պարունակում է ռազմա-քաղաքական միջավայրի ազդեցության նշանակալի պաշար:
Նյու Դելիի համար, ըստ իս, Հայաստանի առնչությամբ գլխավոր հարցը թերեւս շարունակում է լինել այն, թե Երեւանը որքանով է սուբյեկտային՝ իր քաղաքական էությամբ: Այդ հարցի պատասխանի առումով ներկայիս պատկերը Հնդկաստանի համար թերեւս ամենեւին մխիթարական չէ, որովհետեւ Հայաստանը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նարատիվներին հարմարեցրած իր քաղաքականությամբ, Հնդկաստանի համար ժամանակի ընթացքում ոչ միայն չի լինի կայուն գործընկեր, այլ մեծ հաշվով կարող է վերածվել խնդրի»։