Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փետրվարի 2-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառմամբ։
Փրկարար ծառայությունը նույնպես տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջամշլու-Ծիլքար և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է։
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։