Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է
Հասարակություն
16:39 02/02/2026
Հայաստան

Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ  Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է