Արա Աբրահամյանի որդին ամուսնանում է Տիմատիի նախկին ընկերուհո՞ւ հետ
Աշխարհում
15:32 02/02/2026
Աշխարհ

Արա Աբրահամյանի որդին ամուսնանում է Տիմատիի նախկին ընկերուհո՞ւ հետ

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդու՝ Վլադիսլավի ընտրությունը հայտնվել է ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Ռուս հայտնի ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և դերասան Տիմատիի նախկին ընկերուհին՝ Անաստասիա Ռեշետովան ամուսնանում է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդու՝ Վլադիսլավի հետ։  Ռեշետովան Տիմատիից որդի ունի։ Նրա անունը կապվում էր նաև Ալսուի նախկին ամուսնուց ամուսնալուծության հետ, ըստ տեղեկությունների, նա սիրային հարաբերությունների մեջ էր երգչուհու գործարար ամուսնու հետ։

Այն բանից հետո, երբ Ռեշետովան հերքեց միլիարդատեր Ալեքսանդր Աբրամովի որդու՝ Եգոր Աբրամովի հետ սիրավեպի մասին լուրերը, երկրպագուների հետաքրքրությունը նրա խորհրդավոր ընկերոջ նկատմամբ միայն աճել է։

Բլոգերի սիրային հարաբերությունների մասին տեղեկությունները սկսել են ավելի ու ավելի շատ հայտնվել սոցիալական ցանցերում։  Super-ի փոխանցմամբ, խորհրդավոր տղամարդը, որին Անաստասիան «այո» է ասել, 33-ամյա Վլադիսլավ Աբրամյանն է՝ շինարարության և վերանորոգման ոլորտի գործարար և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արայի միակ որդին։


Super-ը զրուցել է Ռեշետովային մոտ կանգնած աղբյուրի հետ և պարզել, թե իրականում ով է նրա փեսացուն։ Նրանց կասկածները հաստատվել են. Անաստասիան հարաբերությունների մեջ է Աբրահամյանի որդու հետ, նրանք շուտով կամուսնանան։  Ռեշետովայի ընկերոջ մասին քիչ բան է հայտնի. Վլադիսլավը զբաղվում է ձիասպորտով և մարտարվեստով, և, ըստ հրապարակային աղբյուրների, նա Բարվիխայում ունի առանձնատուն, որի արժեքը 80 միլիոն դոլար է։ Նրա հայրը համարվում է դոլարային միլիոնատեր, զբաղվում է նաև արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներով։

Ըստ աղբյուրի, Ռեշետովան և Աբրահամյանը նշանադրվել են մոդելի տարեդարձից մի քանի օր առաջ՝ Անաստասիան հունվարի 23-ին դարձել է 30 տարեկան: Նշանադրությունը տեղի է ունեցել Մալդիվներում, որտեղ բլոգերը նշել է նաև իր ծննդյան օրը՝ այն անվանելով լավագույն որոշում։

Ինքը՝ Ռեշետովան, շարունակում է գաղտնի պահել իր փեսացուի ինքնությունը: Նրա անձնական բլոգից երևում է, որ փեսացուն Անաստասյային շքեղ նվերներով է ողողում:

Նշանադրության մասին հրապարակման ներքո հարսնացուին շնորհավորել է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը։ Ի պատասխան վերջինին հարցրել են՝ փեսացուն հա՞յ է։ Հարցին պատասխանել է մեկ այլ օգտատեր՝ նշելով, «այո, Մարալիկից է»։

Աբրահամյանները Վայոց Ձորի Մալիշկա գյուղից են, օգտատերը հավանաբար շփոթել է Մարալիկն ու Մալիշկան։

 Մի ուրիշ օգտատեր էլ մեկնաբանություններում գրել է. «Մեր հարսը»։

Սկզբում շատ բլոգերներ ենթադրել էին, որ Անաստասիան որոշել է ամուսնանալ Ալսուի նախկին ամուսնու՝ գործարար Յան Աբրամովի հետ: Զույգին բազմիցս կասկածել էին սիրավեպի մեջ։

Հետաքրքիր է, որ ոսկերիչները  գնահատել են բլոգերի նշանադրության մատանին: Անաստասիա Ռեշետովայի՝  բնական 10 կարատանոց ադամանդով մատանին կարող է արժենալ մոտ 40 միլիոն ռուբլի: Նմանատիպ մատանին, որը լաբորատորիայում աճեցված ադամանդով նմանատիպ մատանին արժե մոտ 800.000 ռուբլի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder