Շերը մոռացել է, թե ինչու է «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության ժամանակ բեմ բարձրացել
Համացանց
11:30 02/02/2026
Աշխարհ

Շերը մոռացել է, թե ինչու է «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության ժամանակ բեմ բարձրացել

Ամերիկացի երգչուհի Շերը մոռացել է, թե ինչու է մասնակցել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։ Այդ մասին գրում է E! Online-ի։

79-ամյա երգչուհին բեմ է բարձրացել փետրվարի 1-ին՝ «Տարվա ձայնագրություն» մրցանակը հանձնելու համար։ Սակայն, նախորդ օրը նա ինքը պատվավոր «Գրեմմի» էր ստացել երաժշտության ոլորտում իր նվաճումների համար։

«Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ձայնագրման ակադեմիային»՝ ինձ այս ողջ կյանքի նվաճման մրցանակը շնորհելու համար։ Եվ լավ է, որ նրանք դա արեցին հիմա, քանի որ ես լավ գեներ ունեմ, հակառակ դեպքում այսքան երկար չէի դիմանա։ Ես այս գործում եմ արդեն 60 տարի, բայց ուզում եմ ասել հետևյալը. երբեք մի հրաժարվեք ձեր երազանքներից, անկախ ամեն ինչից։ Ապրեք դրանով, եղեք ինքներդ ձեզ, և եթե հիմա չստացվի, հետո կստացվի։ Այսքանն եմ ուզում ասել, հիմա ես պետք է գնամ», - ասել է աստղը։

Սակայն Շերը մոռացել է ներկայացնել թեկնածուներին և հայտարարել «Տարվա ձայնագրություն» մրցանակի հաղթողին, ինչը նրան հիշեցրել է հաղորդավար Թրևոր Նոան՝ նրան վերադարձնելով բեմ։

Վերջապես թեկնածուներին ներկայացնելուց հետո Շերը սկսեց իր ստանդարտ տողը՝ «Եվ Գրեմմին ստանում է...», բայց կարճ կանգ առավ և մոռացավ բացել հաղթողի անունը պարունակող ծրարը։

Այնուհետև Շերը հաղթող անվանեց երաժիշտ Լյութեր Վանդրոսին, որը մահացելէ 2005 թվականին, և միայն դրանից հետո նա վերջապես ուղղեց իրեն և հայտարարեց ճիշտ հաղթողին՝ Քենդրիկ Լամարին և SZA-ին՝ «Լյութեր» երգի համար։ Երգը իրականում նմուշներ է պարունակում Վանդրոսի երաժշտությունից ։

Գրեմմիի 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում նախորդ օրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder