Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև
Հասարակություն
20:13 02/02/2026
Հայաստան

Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

Փետրվարի 2-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder