Օստրավայի բաց առաջնություն. Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել
Սպորտ
11:05 02/02/2026
Հայաստան

Օստրավայի բաց առաջնություն. Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել

Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող WTA 250 կարգի միջազգային մրցաշարի 1/16 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։ 1 ժամ 55 րոպե տևած պայքարում Ավանեսյանը հաղթել է 6։3, 2։6, 6։3 հաշվով։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հաղորդմամբ, 1/8 եզրափակիչում Ավանեսյանի մրցակիցը կլինի Ալիսիա Պարկս (ԱՄՆ, 99-րդ ռակետ)-Ջուլիա Գրաբեր (Ավստրիա, 95-րդ ռակետ) զույգի հաղթողը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օստրավայի բաց առաջնություն. Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել