Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին
Քաղաքական
22:06 02/02/2026
Տարածաշրջան

Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին

Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին։

«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 2 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճդապի Ամանի:

Դեսպանը ընդհանուր գիծերով ներկայացուց Իրանի պարզած ներկայ վիճակը և տարածաշրջանէն ներս խաղաղութեան հաստատման գծով անոր մօտեցումները: Ան նաև անդրադարձաւ Հայաստանի և Իրանի գործակցութեան:

Հանդիպման աւարտին, դեսպան Ամանի յայտնեց, թէ շուտով պիտի վերադառնայ Իրան և Լիբանանի մէջ նախապէս ծառայած դեսպան մը պիտի փոխարինէ զինք»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Իրանի դեսպանին