Ռոնալդուն մտադիր է բոյկոտել փետրվարի 2-ի խաղը
Սպորտ
12:16 02/02/2026
Աշխարհ

Ռոնալդուն մտադիր է բոյկոտել փետրվարի 2-ի խաղը

Ալ-Նասիրի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ակումբի ղեկավարության պատճառով բոյկոտել Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի խաղը։ Այդ մասին հայտնում է պորտուգալական A Bola հրատարակության։

Հարձակվողի որոշումը բխում է Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի (PIF) կողմից ակումբի կառավարման մասով նրա դժգոհությունից։

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն կարծում է, որ PIF-ը իր թիմին ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ է հատկացնում, քան իր կողմից վերահսկվող մյուս ակումբներին, մասնավորապես՝ «Ալ-Հիլալ»-ին։ Այս քաղաքականության դեմ ի նշան բողոքի՝ թիմի ավագը հրաժարվել է դաշտ դուրս գալ փետրվարի 2-ին նախատեսված խաղում։

Ռոնալդուն ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների և Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է և առաջին խաղացողը, որը պաշտոնական խաղերում հասել է 900 գոլի։ Լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն մտադիր է բոյկոտել փետրվարի 2-ի խաղը