Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյան. Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության, դրա ձևաչափի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում դեռ որոշում չունեն։ Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտնեց Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մինչ Հակակոռուպցիոն դատարանում նիստի մեկնարկը։
«Չունենք որոշում, եթե ունենանք, կասենք»,-ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է ՀՀԿ-ն մեծ դաշինքով մասնակցի ընտրություններին, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց՝ ինքը նման ցանկություն ունի, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։
«Եվ խոսքը չի վերաբերում մի ցուցակով գնալու մասին։ Բայց տեսնենք»,-ասաց Սերժ Սարգսյանը։