Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով, բայց 2025 թ-ի համեմատ 13 սմ-ով ցածր է
Հասարակություն
10:52 03/02/2026
Հայաստան

Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով, բայց 2025 թ-ի համեմատ 13 սմ-ով ցածր է

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.

«Տեղումների դրական ազդեցությունը Սևանա լճի ջրային ռեժիմի վրա

2025 թվականի հունվարին լճի մակարդակը իջել է 3սմ-ով:

2026 թվականի հունվարին լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, ընդ որում 2017 թվականից ի վեր առաջին անգամ է, որ լճի մակարդակը հունվարին ամսին գրանցում է բարձրացում»:

Panorama.am-ի  դիտարկմամբ Սևանա լճի մակարդակի այս «դրական» դինամիկան իրականում էական չէ այն բացասական ցուցանիշների հետ համեմատած, որը գրանցվել է 2025 թվականին լճի մակարդակի առումով։

Փաստն այն է, որ 2026 թվականի փետրվարի 3-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը 1900.23 մետր է, իսկ 2025 թվականի նույն օրվա դրությամբ լճի մակարդակը 1900.36 մետր է եղել։ Այսինքը՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Սևանա լճի մակարդակը ցածր է 13 սմ-ով, որը լուրջ բացասական ազդեցություն ունի լճի էկոհամակարգի վրա, հետևաբար՝ 1 սմ բարձրացումն էական չէ նման բացասական դինամիկայի պարագայում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով, բայց 2025 թ-ի համեմատ 13 սմ-ով ցածր է