Անասնաբուժական խանութի պահեստում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
11:34 03/02/2026
Հայաստան

Անասնաբուժական խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 3-ին, ժամը 08։37-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող անասնաբուժական խանութից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնաբուժական խանութի պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 08:59-ին: Պահեստում այրվել են մեկ սառնարան և մեկ էլեկտրական վահանակ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի պահեստի մյուս հատվածներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անասնաբուժական խանութի պահեստում հրդեհ է բռնկվել