Հարգելի բլոգերներ, մենք ուսումնասիրել ենք և իրազեկվել, որ դուք բավականին բարձր հարկեր եք վճարում. Գոհար Մելոյան
Քաղաքական
22:04 03/02/2026
Հայաստան

Հարգելի բլոգերներ, մենք ուսումնասիրել ենք և իրազեկվել, որ դուք բավականին բարձր հարկեր եք վճարում. Գոհար Մելոյան

«Հարգելի բլոգերներ, մենք ուսումնասիրել ենք և իրազեկվել, որ դուք բավականին բարձր հարկեր եք վճարում ձեր շատ քրնաջան աշխատանքի արդյունքում»,- Ֆեյսբուքյան ուղերձում ասաց սահմանադրական իրավունի մասնագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

Նա հայտնեց, որ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը հենց բլոգերներին է վերաբերում։

«Այսուհետ 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար։ Այո փոքր բիզնեսը՝ ի դեմս ձեզ, մեր հարգարժան ուսուցիչների, փռերի տերերի, և այլոց, շնչելու հնարավորություն կաստանան»,- ասաց Մելոյանը։

 Նրա խոսքով՝ փոքր բիզնեսը չի հարկվելու, ընդլայնվելու է դառնա միջին բիզնես և այդպես շղթայաձև նոր տուրք է տալու նորաստեղծ բիզնեսներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder