Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ գուշակությունների, թուղթ ու գրի, թալիսմանի, աչքի ուլունքին. Հայր Զաքարիա
Հասարակություն
12:58 03/02/2026
Հայաստան

Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի բաների՝ գուշակությունների, թուղթ ու գրի, թալիսմանի, աչքի ուլունքին. Հայր Զաքարիա

«Հավատ-սնոտիապաշտություն. երկու հակառակ իրողություններ»,- տեսանյութում նշում է Հայր Զաքարիան։

Հայր Սուրբը մանրամասնում է. «Հնարավոր չէ և քրիստոնյա լինել, և հավատալ սնոտի, կեղծ բաների՝ գուշակությունների, թուղթ ու գրի, թալիսմանի, աչքի ուլունքի և այլ։

Հավատը ծնվում է վստահությունից, իսկ սնոտիապաշտությունը՝ վախից,  հավատավոր մարդն անպայմանավոր վստահում է Աստծուն, իսկ սնոտիապաշտը՝ թվերին, նշաններին, պատահականություններին։

Հավատն օգնում է  մարդուն ավելի ապահով, ամուր զգալ, իսկ սնոտիապաշտությունն անընդհատ կասկած է սերմանում, հավատը հանգստություն է, խաղաղություն, իսկ սնոտիապաշտությունը՝ լարվածություն։

Եկեք զորացնենք մեր հավատը, ոչ ասենք սնոտի բաներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder