«Դինամո» մարզահամալիրում կկայանան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները
Սպորտ
18:08 03/02/2026
Հայաստան

«Դինամո» մարզահամալիրում կկայանան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները

Փերտվարի 8-ից 14-ը «Դինամո» մարզահամալիրում կկայանան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Փետրվարի 8-ին ժամը 13։00-15:00 «Դինամո» մարզահամալիրում տեղի կունենա թիմերի պատվիրակությունների ժողովը (մանդատը)։ Ժամը 18։00-ին տեղի կունենա վիճակահանությունը։

Բռնցքամարտիկների կշռման արարողությունը` յուրաքանչյուր օր առավոտյան 8-ից 9-ը «Դինամո» մարզահամալիրում։

Մրցումները կմեկնարկեն փետրվարի 9-ին։

Հայաստանի առաջնությունը կանցկացվի WORLD BOXING-ի նոր քաշային կարգերով։

Տղամարդիկ կմրցեն 50, 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90 և +90 քաշային կարգերում։

Աղջիկների քաշային կարգերը հետևյալն են։

48, 51, 54, 57, 60, 65, 70, 75, 80 և +80»,- հայտնում են ֆեդերացիայից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder