Թմրանյութ իրացնելու պահին քրեական ոստիկանները ձերբակալել են տղամարդկանց, հայտնաբերել են 2,5 կգ մեթամֆետամին
Իրավունք
18:27 03/02/2026
Հայաստան

Թմրանյութ իրացնելու պահին քրեական ոստիկանները ձերբակալել են տղամարդկանց, հայտնաբերել են 2,5 կգ մեթամֆետամին

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 31-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Ըստ տեղեկության՝ 31-ամյա երկու տղամարդիկ պարբերաբար ձեռք էին բերում և իրացնում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ։ Հունվարի 31-ին՝ ժամը 20․45-ի սահմաններում, մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում, թմրանյութ իրացնելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին տղամարդկանց և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։

Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ մյուսի մոտ ավելի քան 41 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ, երկուսն էլ ձերբակալվեցին։
Դատարանի որոշմամբ փետրվարի 1-ին խուզարկություն կատարվեց «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան վարած 31-ամյա տղամարդու բնակարանում։

Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով մեկ փաթեթ՝ 2 կիլոգրամ 29 գրամ քաշով։ Իսկ նրա վարած մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց նույնանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր մոտ 415 գրամ քաշով։
31-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թմրանյութ իրացնելու պահին քրեական ոստիկանները ձերբակալել են տղամարդկանց, հայտնաբերել են 2,5 կգ մեթամֆետամին