ԱՄՆ-ում նոր քաղաքացիական պատերազմ արդեն սկսվել է. Մասկ
Քաղաքական
11:47 03/02/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում նոր քաղաքացիական պատերազմ արդեն սկսվել է. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Էլոն Մասկը կարծում է, որ Միացյալ Նահանգներում արդեն սկսվել է նոր քաղաքացիական պատերազմ։

Նա այս կարծիքը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեկնաբանության մեջ, որի հեղինակը պնդում է, որ ներկայիս վարչակազմի և լիբերալ ուժերի միջև բախումը, այդ թվում՝ ներգաղթի կիրարկման դեմ բողոքի ցույցերը, նշանավորում են «Քաղաքացիական պատերազմ 2.0»-ի սկիզբը։

«Կարծում եմ՝ այո», - գրել է Մասկը մեկնաբանությունների բաժնում։

Գազետա.ռու-ն գրում է, որ անցյալ ուրբաթ մի քանի հազար մարդ դուրս էին եկել  Մինեապոլիս քաղաքի (Մինեսոտա) փողոցներ: ICE-ի իրավապահ մարմինների գործողությունների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում և Օրեգոն նահանգի Պորտլենդում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում նոր քաղաքացիական պատերազմ արդեն սկսվել է. Մասկ