Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շատ մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնել շրջանառության մեջ և ունենալ ավելի լայն հնարավորություններ. Ֆարմանյան
«Շատ մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնել շրջանառության մեջ և ունենալ ավելի լայն հնարավորություններ»,-նշում է «Մեր Ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանը՝ ներկայացնելով «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» ծրագրի՝ փոքր բիզնեսին չհարկելու հատվածը։
Նա հիշեցնում է, որ 2025 թ. հունվարի 1-ից գործող իշխանությունը կրկնապատկել է շրջանառության հարկը, որն առաջացրել է սոցիալական լուրջ խնդիրներ։
«Դրա պատճառով մինչև 3600 տնտեսվարող սուբյեկտներ փակվել են, ինչը ենթադրում է աշխատատեղերի կորուստ։ Մենք առաջարկում ենք լուծել սոցիալական խնդիրներն այս ծրագրի շրջանակում, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ինչն իր հերթին կգեներացնի ՀՆԱ-ի աճ»,-առաջարկվող փոփոխության արդյունքները թվարկում է Ֆարմանյանը։
Անդրադառնալով ծրագրի շուրջ մարդկանց տարակուսանքին, կասկածներին՝ շարժման անդամը վստահեցնում է՝ նման փոփոխություն հնարավոր է։ Նա մի պատկերավոր օրինակ է նշում, ենթադրենք, չորս հոգանոց ընտանիքն աշխատում է՝ հայրը, մայրը զավակաները, մեկ մլն դրամից 25 հազար դրամն է բաժին ընկնում երեխաներին, ինչն էական գումար չէ։
«Միանշանակ վստահեցնում եմ՝ հնարավոր է, քանի որ փոքր և միջին բիզնեսի կողմից վճարված հարկերը կազմում են ընդհանուր բյուջեի եկամուտների ընդամնեը 2.4 տոկոսը։ Սա հնարավոր է իրականացնել, այս ծրագրի շրջանակում մենք ունենալու ենք շատ ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն, որտեղ տնտեսվարողները կունենան նոր հնարավորություններ»,-ասում է Ֆարմանյանը։