Սրանով փորձ է արվում ամբողջական քաղաքական վերահսկողություն տարածել եկեղեցու վրա․ Լիլիա Շուշանյան
Քաղաքական
20:38 04/02/2026
Հայաստան

Սրանով փորձ է արվում ամբողջական քաղաքական վերահսկողություն տարածել եկեղեցու վրա․ Լիլիա Շուշանյան

«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին», որտեղ ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորումը, մարդու իրավունքների ու դեմոկրատական արժեքների խաթարման ռիսկերը։

«Հայաստանն առաջին քրիստոնեա երկիրն է և Հայ Առաքելական եկեղեցին պարզապես կրոնական ինստիտուտ չէ։ Այն պատմականորեն պաշտպանել է մեր ինքնությունը, լեզուն, արժեքները, անգամ՝ մեր հավաքական փրկությունը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, աննախադեպ է։ Եվ իմ առաջնային անհանգստությունն ուղղակի և կոպիտ միջամտությունն է եկեղեցու ներքին կյանքին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի, իրավապահ մարմինների, տեղական ինքնակառավարական մարմինների կողմից։ Կարծում եմ՝ սրանով փորձ է արվում ամբողջական քաղաքական վերահսկողություն տարածել եկեղեցու վրա»,- ասել է Շուշանյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder