Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Տնտեսություն
18:17 04/02/2026
Հայաստան

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Արմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։

Գրանցվել է մեծ պահանջարկ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:

ԿԲ կողմից վերահսկվող ոչ բանկային ֆինանսական նոր կազմակերպության՝ նման հաջող մուտքը կապիտալի շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն ընկերության հեղինակության ու ֆինանսների կազմակերպման տեսանկյունից, այլև ներդրողների համար, ովքեր հասանելիություն են ստանում նոր, վստահելի ներդրումային գործիքի:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

-Ընդհանուր ծավալ՝ 1 մլրդ ՀՀ դրամ

-Արժեկտրոն՝ 12%

-Ժամկետ՝ 36 ամիս

-Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային

Պարտատոմսերը սահմանված կարգով ներկայացվելու են Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար։

Կոնվերս Բանկը և Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder