Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատարանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Էդգար Մանասյանին բացարկ հայտնելու մասին
Դատարանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Էդգար Մանասյանին բացարկ հայտնելու մասին։
Չնայած պաշտպանները հիմնավորեցին միջնորդությունը դատավորի և մեղադրող Վահան Հարությունյանի միջև առկա ընկերական կապով, սակայն դատավոր Մանասյանը թեև հաստատեց փոխադարձ մասնակցությունը անձնական միջոցառումներին, այդուհանդերձ վստահեցրեց, որ դա չի ազդի իր անաչառության վրա։
Ավելի վաղ հայտնեցինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի՝ Միքայել Սրբազանի գործով նախագահող դատավոր Էդգար Մանասյանը դատավարության կողմերին հայտնեց, որ ինքը ընկերական հարաբերություններ ունի մեղադրողներից Հարությունյանի հետ, մասնակցում են միմյանց ընտանեկան միջոցառումներին։ Միաժամանակ նա վստահեցրեց, որ դա չի ազդելու օբյեկտիվ քննության վրա ու տեղեկացրեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու։