«Հրաշք այգում» ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
Հասարակություն
15:37 04/02/2026
Հայաստան

«Հրաշք այգում» ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։

Փետրվարի 3-ին Տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝

լուսան՝ 1 առանձնյակ,

սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),

գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),

ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ,

կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։

Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։

«Կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց զերծ մնալ վայրի կենդանիներ ապօրինի պահելուց։ Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,-նշում են տեսչական մարմնից։







Աղբյուրը`Panorama.am
Placeholder