Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակվել է սեռական ակտիվության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների վարկանշային աղյուսակը
Ավստրալիան, Բրազիլիան և Հունաստանը գլխավորում են սեռական ակտիվության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների ցանկը։
Ըստ «World Population Review» զեկույցի, ցուցակը կազմելիս հաշվի են առնվել 45 երկրների տվյալներ այնպիսի ցուցանիշների վերաբերյալ, ինչպիսիք են սեռական զուգընկերների միջին թիվը, առաջին սեռական հարաբերության միջին տարիքը, մարմնավաճառության օրինականությունը, հասարակության վերաբերմունքը նախաամուսնական սեռական հարաբերության նկատմամբ և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածվածությունը։
Ավստրալիան ստացել է ամենաբարձր միավորները՝ զուգընկերների միջին թվով 13.3 և առաջին սեռական հարաբերության ժամանակ միջին տարիքով՝ 17.9 տարի։ Բրազիլիան զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Հունաստանը՝ երրորդը։
Առաջատար տասնյակում են նաև Չիլին, Նոր Զելանդիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Թաիլանդը և Հարավային Աֆրիկան։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ռուսաստանը զբաղեցրել է 32-րդ տեղը՝ զուգընկերների միջին թվով ինը և առաջին սեռական հարաբերության ժամանակ միջին տարիքով՝ 18.7 տարի։