Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Քաղաքական
11:03 04/02/2026
Հայաստան

Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում ավարտվել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Նրանք հանդիպել en ընդլայնված կազմով, ապա  շարունակել «դեմ առ դեմ» ձևաչափով։ Հանիդպման ավարտի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Փաշինյանը և Ալիևը Արաբական Միացյալ Էմիրություններում են՝ այսօր  ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը։ 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder