Իրականում, քաղբանտարկյալներ գուցե և չկա՞ն. Սրբուհի Գալյան
Իրավունք
13:10 04/02/2026
Հայաստան

Իրականում, քաղբանտարկյալներ գուցե և չկա՞ն. Սրբուհի Գալյան

«Ես կրկին ասում են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցներից համապատասխան զեկույցները հրապարակվեցին ու մեր ընդդիմախոսները և ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները  շատ դառնացած նշում էին, որ որևէ հղում քաղբանտարկյալներին չկա։ Իսկ դա ինչի՞ մասին է խոսում՝ որ, իրականում, դրանք գուցե և չկան»,- հրավիրված ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝  արձագանքելով քաղբանտարկյալներ ունենալու փաստի՝ իր իսկ արած ժխտողական հայտարարությանը։

 Նրա խոսքով՝ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքների, կարգավիճակի հետևում և կատարել ենթադրելի հանցանք և հետո խոսել քաղաքական հետապնդումների մասին։

«Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրվու, որ քո արարքներին պետք է տրվի պարտադիր քաղաքական ենթատեքստ»,-ասաց նախարարը՝ ընդունելով, որ կան քրեական գործեր, որոնց մի մասով ապացույցներ են հասանելի դարձել։ Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունը կարող է անել, բայց դրանք նշանակություն չունեն, քանի դեռ դատարանը հետևություններ չի արել»,- ասաց Գալյանը՝ հորդորելով սպասել մինչև կլինեն դատական ակտեր։

 Նա նաև հայտարարեց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները չեն կարող միջամտել և գնահատականներ տալ դատական, իրավապահ մարմինների աշխատանքին, հետևաբար ինքն էլ գնահատակն չի տա՝ կրկին հիշեցնելով, որ ԵԽ զեկույցներում «բառ չկա» քաղբանտարկյալների մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրականում, քաղբանտարկյալներ գուցե և չկա՞ն. Սրբուհի Գալյան