Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մենք ունենք 1406 կալանավորված, որոնք պահվում են ՔԿՀ-ներում. Սրբուհի Գալյան
«Մեր առջև դրված խնդիրն է երկրում ունենալ թվայնացված բոլոր դատավարական գործընթացները»,-2025թ-ի կատարողականին նվիրված ասուլիսում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ ներկայում գործում է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, սնանկության էլեկտրոնային համակարգը, որը նախկինում պետք է գործարկիված լիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի գործարկվել ու կներդրվի մինչև փետրվարի վերջ։
«Մեր նպատակն է, որ բոլոր դատավարություններն ունենան էլեկտրոնային հարթակ և թվային իրականացման հնարարվորություն»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ էլեկտրոնային ծառայությունից կարող են օգտվել նույնականացման քարտ ունեցողները՝ «Ես եմ» համակարգի միջոցով։
Գալյանը հայտարարեց, թե մշակվել են քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ կառուցակարգեր, փոխհատուցման չափի որոշման հստակ չափանիշենր։
«ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարի ունեցել ենք 100 % կատարողական ցուցանիշ, ինչի արդյունքում մեր պետությանն է փոխանցվել 5.5 մլն եվրո»,-ուրախությամբ նշեց արդարադատության նախարարը՝ հայտնելով, որ ՔԿՀ-ներում շարունակում են բարելավել պատժի կրման պայմանները։
Անդրադառնալով դիտարկմանը, որ պրոբացիոն ծառայությունը ցմահ դատապարտվածներին 20-30 տարի պատիժը կրելուց հետո էլ բացասական եզրակացություն է տալիս և չի սկսում պատժից վաղաժամկետ ազատման գործընթացը՝ Գալյանը հայտնեց, որ նոր կարգավորմամբ պատժից վաղաժամկետ կազատեն ՔԿՀ-ների զեկույցի հիման վրա, իսկ Պորբացոին ծառայությունը պետք է ուսումնասիրի վաղաժամկետ ազատվածի վարքը հասարակության մեջ։
«5-6 ցմահ ազատազրկված է պայմանական վաղաժամ ազատվել, ընդ որում՝ 2018 թ. հեղափոխությունից հետո»,-հայտարարեց նա։
Արդարադատության նախարարը չհամաձայնեց, որ կալանքը շարունակում է լայնորեն կիրառվել որպես կանխարգելիչ միջոց՝ նշելով, որ կալանավորումների թիվը քչացել է բացի դա ներկայում կա 907 տնային կալանքի տակ մարդիկ և ՝ 1143 վարչական կալանք կրող։
«Այս պահին ունենք 1406 կալանավոր, որոնք պահվում են ՔԿՀ-ներում»- ասաց Գալյանը՝ ընդունելով, որ այն մեծ թիվ է, բայց վարչապետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը լավարկելու է կալանավորման ինստիտուտը։