Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե ՔԿ-ն այդ ոստիկանին չկալանավորի, ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն նպաստում է այդ հանցատեսակին. Իոաննիսյան
«Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում (ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդեծու համար»,-անդրադառնալով ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելու տարածված տեսանյութին՝ նման համոզմունք է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Նա շարունակում է.
«Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։ Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։ Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան»։