Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 4-ին, ժամը 22։33-ին ահազանգ է ստացվել, որ Զոդ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Zil» մակնիշի բեռնատարի վարորդը և «Mazda» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Zil» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։